ԵՄ-ի արտահերթ գագաթնաժողովը Բրյուսելում կքննարկի բյուջեն և Ուկրաինայի ֆինանսավորումը
Աշխարհ
Եվրամիության 27 անդամ երկրների ղեկավարները նոյեմբերի 26-27-ին հավաքվել են Բրյուսելում՝ արտահերթ գագաթնաժողովի շրջանակում քննարկելու միության 2028-2034 թվականների երկարաժամկետ բյուջեն և Ուկրաինայի ֆինանսավորման հարցը։ Հանդիպման հիմնական նպատակն է համաձայնության եզրեր գտնել բյուջետային առաջնահերթությունների և 2027 թվականին Կիևին անհրաժեշտ ֆինանսական աջակցության շուրջ։
Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան առաջարկել է առաջիկա յոթ տարիների համար շուրջ 1,7 տրիլիոն եվրոյի բյուջետային շրջանակ։ Քննարկումները վերաբերում են գյուղատնտեսության, ենթակառուցվածքների, սահմանային անվտանգության, պաշտպանության և տնտեսական մրցունակության ֆինանսավորմանը։ Անդամ երկրների միջև տարաձայնություններ կան ծախսերի ծավալի և ֆինանսական բեռի բաշխման հարցում։
Առանձին քննարկման առարկա է Ուկրաինային 2027 թվականին տրամադրվելիք լրացուցիչ՝ մինչև 45 միլիարդ եվրոյի վարկը։ Եվրահանձնաժողովի առաջարկով՝ գումարի 25 միլիարդը նախատեսվում է ռազմական, իսկ 20 միլիարդը՝ բյուջետային և քաղաքացիական կարիքների համար։ Վարկի վերադարձը նախատեսվում է կապել Ռուսաստանի կողմից պատերազմի վնասների փոխհատուցման հետ։
Ֆինանսավորման առաջարկին դեմ են Սլովակիան, Հունգարիան, Չեխիան և Բուլղարիան, որոնք չեն ցանկանում մասնակցել ընդհանուր վարկի ֆինանսավորմանը։ Գագաթնաժողովի մասնակիցները պետք է քննարկեն նաև այդ տարաձայնությունները և փորձեն ձևավորել միասնական մոտեցում։ Վերջնական համաձայնության հասնելը կարող է հետաձգվել մինչև դեկտեմբերի 17-18-ի հերթական գագաթնաժողովը։


















































Ամենադիտված
Հարսանիքին՝ մահ․ «Ֆազ»-ի սպանության մեջ մեղադրվողը՝ ՀՀ-ում