Իբիցայի ափերի մոտ նավթատար լցանավ է խորտակվել
Աշխարհ
Մալթայի դրոշի ներքո նավարկող «Med Emre» քիմիական լցանավը նոյեմբերի 26-ի գիշերը խորտակվել է Իսպանիայի Իբիցա կղզուց մոտ 25 ծովային մղոն (շուրջ 46 կմ) դեպի հյուսիս։ Նավը Ալխեսիրասից ուղևորվում էր Բարսելոնա և տեղափոխում էր մոտ 7000 տոննա դիզելային վառելիք։ Վթարի հետևանքով անձնակազմի մեկ անդամ զոհվել է, ևս վեցը ստացել են թեթև վնասվածքներ, հիմնականում՝ գերսառեցում։
Նավի վրա եղել է 17 մարդ։ Բոլորին հաջողվել է փրկել, սակայն Իբիցայի հիվանդանոց տեղափոխված նավաստիներից մեկը մահացել է։ Փրկարարական գործողություններին մասնակցել են երեք ուղղաթիռներ, փրկարարական նավեր և մոտակայքում գտնվող առևտրային նավեր։
Իսպանիայի ծովային իշխանությունները մտահոգված են վառելիքի հնարավոր արտահոսքով։ Միջադեպից հետո ակտիվացվել է ծովային աղտոտման դեմ պայքարի ազգային ծրագիրը՝ երկրորդ՝ բարձր մակարդակով։ Դեպքի վայր է ուղարկվել «Clara Campoamor» մասնագիտացված նավը, որը նախատեսված է նավթամթերքի արտահոսքի հետևանքները վերացնելու համար։
Իշխանությունները սկսել են ուսումնասիրել ծովային միջավայրին հասցված հնարավոր վնասը։ Առայժմ վառելիքի արտահոսքի փաստը հաստատված չէ, իսկ նավի խորտակման պատճառը դեռ պարզվում է։


















































Ամենադիտված
Հարսանիքին՝ մահ․ «Ֆազ»-ի սպանության մեջ մեղադրվողը՝ ՀՀ-ում