Կահիրեի մայրուղին վերածվել է կրակե թակարդի․ 31 զոհ, 21 վիրավոր
Արտակարգ Պատահար
Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեի օղակաձև մայրուղում վառելիք տեղափոխող ավտոցիստեռնի վթարը խոշոր ողբերգության է հանգեցրել։ Նոյեմբերի 25-ի երեկոյան մեքենայի շրջվելուց հետո բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 31 մարդ, ևս 21-ը վիրավորվել է։ Այս թվերը հրապարակել են երկրի իշխանությունները։
Կրակը տարածվել է Գիզայի Ալ Վարաք շրջանում՝ թունելի վերևով անցնող ճանապարհահատվածում։ Դատախազության նախնական հաշվարկով՝ այրվել է 27 տրանսպորտային միջոց, այդ թվում՝ մարդատար մեքենաներ և մոտոցիկլետներ։ Փրկարարական գործողություններին մասնակցել է շտապօգնության 39 մեքենա։
Տուժածներին տեղափոխել են մոտակա հիվանդանոցներ։ Դատախազությունը հանձնարարել է դեռ չճանաչված զոհերի ինքնությունը պարզել ԴՆԹ փորձաքննությամբ։ Վթարի հանգամանքները քննվում են, իսկ իշխանությունները զգուշացրել են, որ զոհերի և վնասների վերաբերյալ տվյալները դեռ ճշտվում են։


















































Ամենադիտված
Դիլիջանի ոլորանները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար