Պայթյուն Բանգկոկի նավթավերամշակման գործարանում․ չորս վիրավոր՝ ծայրահեղ ծանր
Արտակարգ Պատահար
Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկի նավթավերամշակման խոշոր գործարանում նոյեմբերի 26-ին պայթյուն և հրդեհ են տեղի ունեցել։ Առնվազն յոթ մարդ վիրավորվել է։ Քաղաքային Էրավան բժշկական կենտրոնի տվյալներով՝ նրանցից չորսը ծայրահեղ ծանր վիճակում են։
Դեպքը տեղի է ունեցել «Bangchak» ընկերության՝ Փրա Խանոնգ շրջանում գտնվող համալիրում։ Գործարանի վերևում բարձրացել է սև ծխի խիտ սյուն։ Մերձակա բնակիչներին հեռախոսային արտակարգ ծանուցումներով հորդորել են հեռանալ վտանգավոր տարածքից, իսկ վարորդներին՝ ճանապարհները բաց պահել փրկարարական մեքենաների համար։
Քաղաքային իշխանությունները հայտնել են, որ հրդեհը մարվել է մեկ ժամից էլ քիչ ժամանակում։ Reuters-ի փոխանցմամբ՝ ընկերությունը միջադեպից հետո կանգնեցրել է գործարանի բոլոր արտադրական ստորաբաժանումները։ Պայթյունի պատճառները քննվում են․ գործարանի օրական վերամշակման հզորությունը կազմում է մոտ 120 հազար բարել։


















































Ամենադիտված
Դիլիջանի ոլորանները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար