Իսրայելը պետք է հրաժարվի «մշտական պատերազմի մտածելակերպից». Քուշներ
Աշխարհ
Իսրայելը պետք է հրաժարվի «մշտական պատերազմի մտածելակերպից» և կենտրոնանա տնտեսական դիվանագիտության վրա՝ հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Ջարեդ Քուշները:
Վերջին շրջանում լրատվամիջոցները գրում են, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն փորձում է համոզել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին՝ հերթական ռազմական հարվածը հասցնել Իրանին: Այդ նպատակով այս ամսվա սկզբին Իսրայելի վարչապետը Սպիտակ տուն է գործուղել Մոսադի ղեկավար Ռոման Գոֆմանին։
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին ավելի վաղ նշել է, որ Իսրայելը փորձում է նոր հակամարտություն հրահրել Վաշինգտոնի և Թեհրանի միջև՝ իրանական կողմին մեղադրելով դեղագործական ձեռնարկություններում քիմիական զենք մշակելու համար:
Նախարարը հիշեցրել է, որ Իրանը Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի և Քիմիական զենքի արգելման կազմակերպության անդամ է, իսկ նախկինում տուժել է քիմիական զենքի կիրառումից: Միևնույն ժամանակ, նրա խոսքով, Իսրայելը հրաժարվում է միանալ միջուկային, քիմիական և կենսաբանական զենքի չտարածման մասին միջազգային կոնվենցիաներին և հարյուրավոր միջուկային մարտագլխիկներ ունի:
Արաղչիի խոսքով՝ վերջին մեկ տարվա ընթացքում Իսրայելն արդեն երկու անգամ ԱՄՆ-ին ներքաշել է Իրանի դեմ անարդյունք պատերազմների մեջ:


















































Ամենադիտված
Դիլիջանի ոլորանները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար