Փհենյանը կասեցրել է օգնությունը Մոսկվային․ ուկրաինական հետախուզության պնդումը
Աշխարհ
Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչությունը նոյեմբերի 26-ին հայտարարել է, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը ժամանակավորապես կասեցրել է Ռուսաստանին տրամադրվող ռազմական օգնությունը։ Ըստ կառույցի՝ որոշումը կապված է հոկտեմբերին Մոսկվայի և Փհենյանի միջև առաջացած դիվանագիտական տարաձայնությունների հետ։
Ուկրաինական կողմի պնդմամբ՝ սահմանափակվել է ռուսական ռազմատրանսպորտային ինքնաթիռների մուտքը Հյուսիսային Կորեայի օդային տարածք, դադարեցվել են KN-23 բալիստիկ հրթիռների և հրետանային զինամթերքի որոշ մատակարարումներ։ Հետախուզությունը տարաձայնությունները կապում է Կորեական թերակղզում միջնորդելու՝ Ռուսաստանի առաջարկի նկատմամբ Փհենյանի դժգոհության հետ։
Տեղեկությունը դեռ անկախ հաստատում չունի։ «The Kyiv Independent»-ը նշել է, որ չի կարողացել ինքնուրույն ստուգել պնդումները, իսկ Փհենյանի պաշտոնական հաստատումը չի ներկայացվել։ Հետևաբար այս հաղորդագրությունը չի կարելի համարել ռուս-հյուսիսկորեական ռազմական համագործակցության ամբողջական դադարեցման հաստատված փաստ։


















































Ամենադիտված
Հարսանիքին՝ մահ․ «Ֆազ»-ի սպանության մեջ մեղադրվողը՝ ՀՀ-ում