621,9 միլիոն դոլար՝ F-16-ների համար․ ԱՄՆ-ը հաստատել է հնարավոր վաճառքը
Համաշխարհային Մամուլ
ԱՄՆ Պետդեպարտամենտը հաստատել է Ուկրաինային F-16 կործանիչների սպասարկման սարքավորումների և հարակից ծառայությունների հնարավոր վաճառքը՝ 621,9 միլիոն դոլար ընդհանուր արժեքով։ Նոյեմբերի 25-ին հրապարակված որոշման մասին նոյեմբերի 26-ին տեղեկացրել են նաև ուկրաինական լրատվամիջոցները։ Փաթեթը նախատեսված է արդեն շահագործվող ինքնաթիռների տեխնիկական ապահովման համար։
Գնումը նախատեսվում է ֆինանսավորել Բելգիայի, Դանիայի, Նիդեռլանդների և Նորվեգիայի տրամադրած միջոցներով՝ JUMPSTART բազմազգ ծրագրի շրջանակում։ Պետդեպարտամենտի հաղորդմամբ՝ այս փոխանցման համար ամերիկյան ֆինանսավորում չի օգտագործվելու։ Փաթեթը ներառում է տեխնիկական բաղադրիչներ, լաբորատոր սարքավորումներ և տրանսպորտային աջակցություն։
Ամերիկյան կողմը գնահատում է, որ աջակցությունը կօգնի պահպանել ուկրաինական ավիացիայի պատրաստվածությունն ու ուժեղացնել հակաօդային պաշտպանության հնարավորությունները։ Վաճառքի իրականացումը չի պահանջի ԱՄՆ կառավարության կամ կապալառուների լրացուցիչ ներկայացուցիչների տեղակայում Ուկրաինայում։ Որոշումը հնարավոր վաճառքի թույլտվություն է․ այն չի նշանակում, որ նոր կործանիչներ արդեն մատակարարվել են։


















































Ամենադիտված
Հարսանիքին՝ մահ․ «Ֆազ»-ի սպանության մեջ մեղադրվողը՝ ՀՀ-ում