Փոթորկի վտանգ՝ ԱՄՆ-ում․ Նյու Ջերսիի ամբողջ տարածքում արտակարգ դրություն է
Արտակարգ Պատահար
ԱՄՆ Նյու Ջերսի նահանգի բոլոր 21 վարչական շրջաններում արտակարգ դրություն է հայտարարվել մոտեցող ուժեղ ափամերձ փոթորկի պատճառով։ Նահանգապետ Միկի Շերիլի որոշումն ուժի մեջ է մտել նոյեմբերի 25-ի երեկոյան։ Ամենավտանգավոր պայմանները կանխատեսվում են նոյեմբերի 26-ին՝ Գոհաբանության օրը։
Պաշտոնական կանխատեսմամբ՝ քամու պոռթկումները նահանգի մեծ մասում կարող են հասնել ժամում մոտ 80–113 կիլոմետրի, իսկ ափամերձ հատվածներում՝ գերազանցել այդ ցուցանիշը։ Սպասվում են առատ տեղումներ, ծովի մակարդակի բարձրացում և ափամերձ հեղեղումներ։ Իշխանությունները զգուշացնում են նաև երկարատև հոսանքազրկումների ու որոշ ճանապարհների անանցանելի դառնալու վտանգի մասին։
Արտակարգ դրությունը թույլ է տալիս արագացնել փրկարարական ուժերի տեղակայումը, անհրաժեշտության դեպքում փակել ճանապարհները, բացել ապաստարաններ և տարհանել վտանգված բնակավայրերը։ Հնարավոր է նաև Ազգային գվարդիայի ներգրավում։ Որոշումն ինքնին ընդհանուր երթևեկության արգելք չի սահմանում, սակայն բնակիչներին հորդորվում է փոթորկի ընթացքում հնարավորինս խուսափել ճանապարհ ընկնելուց։


















































Ամենադիտված
Դիլիջանի ոլորանները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար