Զախարովա․ TRIPP նախագիծը չպետք է ոտնահարի Ռուսաստանի և Իրանի շահերը
Քաղաքական
«Թրամփի ուղին՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագծի իրականացումը չպետք է ոտնահարի Ռուսաստանի և Իրանի շահերը։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
««Թրամփի ուղու» հասցեին արդեն քննադատություն է հնչում, հատկապես իրանցի գործընկերների կողմից։ Նրանք հայտարարում են, որ Իրանի հյուսիսային սահմանին ամերիկյան ուժային բաղադրիչի ցանկացած ֆիզիկական ներկայություն անընդունելի է Թեհրանի համար։ Մենք սկզբունքային ենք համարում, որ նախագծի իրականացման ընթացքում անտեսված չլինեն մեր երկրի շահերը, ինչպես նաև Իրանի շահերը, քանի որ Թեհրանն այդ մասին բացահայտ հայտարարում է։ Նախագիծը չպետք է տարածաշրջանում նոր բաժանարար գծեր ստեղծի։ Հակառակ դեպքում այս տրանսպորտային և լոգիստիկ նախաձեռնությունը դատապարտված կլինի ձախողման», – ասել է նա։


















































Ամենադիտված
Դիլիջանի ոլորանները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար