Կրակը կլանում է Ֆլինդերս կղզին․ վեց տուն վնասվել կամ ավերվել է
Արտակարգ Պատահար
Ավստրալիայի Ֆլինդերս կղզում շարունակվող խոշոր հրդեհը նոյեմբերի 26-ի տվյալներով այրել է մոտ 14 հազար 700 հեկտար տարածք՝ կղզու ավելի քան մեկ տասներորդը։ Առնվազն վեց տուն վնասվել կամ ավերվել է։ Հրշեջները դեռ չեն կարողացել բոլոր վտանգավոր հատվածներում ավարտել վնասների մանրամասն գնահատումը։
Կրակը սպառնում է բնակավայրերին, իսկ որոշ հատվածներում բոցերի բարձրությունը հասել է տասը մետրի։ Կղզու բնակիչների և զբոսաշրջիկների մի մասին տարհանել են։ Ուայթմարկ բնակավայրում բացվել է ընդունման կենտրոն, իսկ նոյեմբերի 25-ին ոստիկանության նավակով լողափից փրկել են ինը մարդու։
Կղզում աշխատում են ավելի քան 60 հրշեջներ և բնապահպանական ծառայության աշխատակիցներ՝ ավիացիայի աջակցությամբ։ Վնասվել է էլեկտրամատակարարումը, կապի որոշ կայաններ աշխատում են պահեստային գեներատորներով։ Նախորդ շաբաթ սկսված հրդեհի պատճառը դեռ վերջնականապես հաստատված չէ․ ծառայությունները կասկածում են կայծակի հարված։


















































Ամենադիտված
Դիլիջանի ոլորանները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար