Ոսկու հանքը՝ ջրի տակ․ Ինդոնեզիայում զոհերի թիվը հասել է 16-ի
Արտակարգ Պատահար
Ինդոնեզիայի Արևմտյան Ճավա նահանգի ապօրինի ոսկու հանքում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 16-ի։ Associated Press-ի՝ նոյեմբերի 26-ի թարմացված հաղորդմամբ՝ ևս տասը հանքագործի որոնումները շարունակվում են։ Փրկարարները պայքարում են բարձր ջրի, մթության և նեղ հանքանցքների պայմաններում։
Աղետը սկսվել է նոյեմբերի 23-ի ուշ երեկոյան, երբ հորդառատ անձրևներից վարարած գետը հեղեղել է Բոգորի շրջանում գտնվող հանքանցքը։ Դրա խորությունը գնահատվում է մոտ 100 մետր։ Ոստիկանությունը տեղեկություն է ստացել միայն շուրջ 16 ժամ անց․ սկզբում տեղացիներն ու հանքագործները փորձել են ինքնուրույն հեռացնել ջուրը։
Նոյեմբերի 26-ի որոնողական գործողություններին մասնակցում է 325 մարդ։ Ջուրը դուրս են մղում պոմպերով, իսկ փրկարարները պարաններով հասնում են երկու հարակից հանքանցքներ։ Ոստիկանության ներկայացուցիչը հայտնել է, որ ողջ մնացածներին գտնելու հավանականությունը նվազում է, սակայն որոնումները չեն դադարեցվի։


















































Ամենադիտված
Դիլիջանի ոլորանները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար