Պայթյունից փլուզվել են շենքի հարկերը․ Ալթայում երկրորդ զոհին են հայտնաբերել
Արտակարգ Պատահար
Ռուսաստանի Ալթայի երկրամասի Կուլունդա բնակավայրում գազի պայթյունից վնասված բազմաբնակարան շենքի փլատակների տակ նոյեմբերի 26-ին հայտնաբերել են երկրորդ զոհին։ Նույն օրը արտակարգ իրավիճակների ծառայությունը հայտնել է, որ փրկարարական աշխատանքներն ու փլատակների ապամոնտաժումն ավարտվել են։
Պայթյունը տեղի էր ունեցել նոյեմբերի 24-ի առավոտյան՝ հինգհարկանի բնակելի շենքում։ Փլուզվել էին երկու մուտքերի չորրորդ և հինգերորդ հարկերի կառուցվածքները, բռնկվել էր հրդեհ։ Չորս բնակարան ավերվել էր, ևս ութը՝ վնասվել։ Շենքի բնակիչներին տարհանել էին։
Աշխատանքներին մասնակցել է շուրջ 190 մասնագետ և մոտ 50 միավոր տեխնիկա։ Բնակիչները ժամանակավորապես տեղավորվել են հարազատների մոտ, իսկ շենքի հետագա օգտագործման և վերաբնակեցման հարցերը կորոշվեն ինժեներական հետազոտությունից հետո։ Դեպքով հարուցվել է քրեական գործ՝ անվտանգության պահանջներին չհամապատասխանող ծառայությունների մատուցման առնչությամբ։


















































Ամենադիտված
Դիլիջանի ոլորանները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար