Նոր BYD Tang-ը՝ ավելի ցածր գնով․ մինչև 691 ձիաուժ հզորություն
Գիտություն և Մշակույթ
Չինական BYD ընկերությունը ներկայացրել է Tang էլեկտրական ամենագնացի երրորդ սերունդը՝ մեկնարկային գինը սահմանելով 187 900 յուան։ Դա նախնական հայտարարված 225 000 յուանից մոտ 16,5%-ով ցածր է։ Նոր մոդելի պաշտոնական մեկնարկը տեղի է ունեցել նոյեմբերի 24-ին՝ Չինաստանի շուկայում։
Նոր Tang-ն առաջարկվում է հինգտեղանոց սրահով՝ շեշտը դնելով ուղևորների հարմարավետության և ընդարձակության վրա։ Բեռնախցիկի ծավալը 910 լիտր է և մեծանում է հետևի նստատեղերը ծալելու դեպքում։ Բազային համալրումն ունի 15,6 դյույմանոց կենտրոնական էկրան, իսկ ավելի հարուստ տարբերակներն առաջարկում են ավելի մեծ էկրաններ և լրացուցիչ հարմարություններ։
Հետևաքարշակ բազային տարբերակը համալրված է 402 ձիաուժ հզորությամբ էլեկտրաշարժիչով և 88,7 կՎտժ տարողությամբ մարտկոցով։ Հայտարարված ընթացքի պաշարը մեկ լիցքավորմամբ մինչև 730 կիլոմետր է՝ չինական CLTC փորձարկման ցիկլով։ Ավելի մեծ մարտկոցով տարբերակի համար նշվում է մինչև 850 կիլոմետր ցուցանիշ՝ նույն չափման մեթոդով։
Առավել հզոր՝ երկու շարժիչով լիաքարշակ տարբերակը զարգացնում է մինչև 691 ձիաուժ և 0-ից 100 կմ/ժ արագության հասնում 4,3 վայրկյանում։ Այն առաջարկվում է բարձրագույն համալրման համար նախատեսված հավելյալ փաթեթով, որի ներառմամբ գինը հասնում է 239 900 յուանի։ Նշված գները վերաբերում են Չինաստանի շուկային։


















































Ամենադիտված
Դիլիջանի ոլորանները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար