Մերցի կոշտ ուղերձը Ռուսաստանին՝ Գերմանիան մեծացնում է ռազմական ծախսերը
Աշխարհ
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ Ռուսաստանի հավակնությունները չեն սահմանափակվում Ուկրաինայով։ Նոյեմբերի 25-ին Բունդեսթագում՝ 2027 թվականի բյուջեի քննարկման ժամանակ, նա պաշտպանել է ռազմական ծախսերն ավելացնելու և Կիևին աջակցությունը շարունակելու կառավարության ծրագրերը։
Մերցը Մոսկվային մեղադրել է Բալթյան տարածաշրջանում, Լեհաստանում, Սև ծովում և Գերմանիայի ներսում անվտանգության սպառնալիքները մեծացնելու մեջ։ Նրա խոսքով՝ եվրոպական երկրները պետք է հստակ սահմանափակեն այդ գործողությունների հնարավորությունները։ Ռուսաստանը նախկինում բազմիցս հերքել է ՆԱՏՕ-ի երկրների հետ ռազմական առճակատման ձգտումը։
Anadolu գործակալության փոխանցմամբ՝ 2027 թվականի գերմանական բյուջեով պաշտպանության ընդհանուր ծախսերը նախատեսվում են 139,4 միլիարդ եվրո՝ նախորդ տարվա համեմատ շուրջ 31,2 միլիարդով ավելի։ Ռազմական գնումներին նախատեսվում է ուղղել ավելի քան 60 միլիարդ եվրո՝ ներառյալ տեխնիկան, ինքնաթիռներն ու ենթակառուցվածքները։


















































Ամենադիտված
Դիլիջանի ոլորանները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար