Բրիտանիա–ԵՄ նոր գործարք՝ առևտրի կանոններն ու ելքի գինը
Համաշխարհային Մամուլ
Մեծ Բրիտանիան և Եվրամիությունը նոյեմբերի 26-ին պատրաստվում են հրապարակել երկու նոր համաձայնագրերի իրավական տեքստերը։ Դրանք վերաբերում են սննդամթերքի առևտրին և արտանետումների առևտրի համակարգերի կապակցմանը։ Միաժամանակ նախատեսվում է ներկայացնել համաձայնությունների իրականացման համար անհրաժեշտ բրիտանական օրինագիծը։
Սննդամթերքի համաձայնագրի նպատակը սահմանային ստուգումներն ու փաստաթղթային բեռը կրճատելն է։ Բրիտանական կառավարության ներկայացրած բացատրության համաձայն՝ նոր կանոնները պետք է հեշտացնեն գյուղատնտեսական ապրանքների, կենդանիների ու բույսերի առևտուրը։ Կիրառումը նախատեսված է 2028 թվականի մարտի 1-ից՝ անհրաժեշտ ընթացակարգերի ավարտի պայմանով։
Քաղաքական վեճի կենտրոնում նաև համաձայնագրերից դուրս գալու պայմանն է։ BBC-ի տեղեկությամբ՝ առաջին տասը տարվա ընթացքում համաձայնությունը դադարեցնող կողմը պետք է փոխհատուցի սահմանային ստուգումների ենթակառուցվածքը վերականգնելու ծախսերը։ Այս դրույթը դուրս գալու տասնամյա արգելք չէ, սակայն կարող է զգալի ֆինանսական հետևանքներ ունենալ։


















































Ամենադիտված
Դիլիջանի ոլորանները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար