Nvidia-ն կասեցրել է սերվերների առաքումը չորս երկիր․ Financial Times
Աշխարհ
Nvidia-ն արտադրական գործընկերներին հրահանգել է դադարեցնել իր չիպերով համալրված սերվերների առաքումը Մալայզիա, Սինգապուր, Թաիլանդ և Ինդոնեզիա։ Այս մասին նոյեմբերի 26-ին հայտնել է Financial Times-ը՝ հղում անելով իրավիճակին ծանոթ երեք աղբյուրի։ Տեղեկությունը փոխանցել է նաև Reuters գործակալությունը։
Հաղորդման համաձայն՝ սահմանափակումը հաջորդել է ԱՄՆ արտահանման վերահսկողության նոր կանոններին։ Դրանք նախատեսում են հատուկ թույլտվություններ առաջադեմ չիպերի որոշ մատակարարումների համար՝ նպատակ ունենալով սահմանափակել չինական ընկերությունների հասանելիությունն այդ տեխնոլոգիաներին երրորդ երկրների միջոցով։
Financial Times-ի տվյալներով՝ Dell-ն ու Supermicro-ն արդեն տեղեկացրել են համապատասխան գնորդներին առաքումների դադարեցման մասին։ Դեռ պարզ չէ՝ կասեցումը ժամանակավոր է, թե ավելի երկար կտևի։ Reuters-ի հրապարակման պահին Nvidia-ն և նշված գործընկերները մեկնաբանություն չէին տրամադրել։


















































Ամենադիտված
Դիլիջանի ոլորանները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար