Ջոլիի ու Փիթի անսպասելի հաշտությունը՝ գինեգործարանի շուրջ վեճն ավարտվել է
Բլոգոսֆերա
Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթը համաձայնության են եկել ֆրանսիական Château Miraval գինեգործարանի շուրջ երկարատև իրավական վեճում։ Դերասանները նոյեմբերի 25-ին ABC News-ին փոխանցված համատեղ հայտարարությամբ հաստատել են, որ գործը կարգավորվել է արտադատական ճանապարհով։
Նախկին ամուսինները կալվածքը ձեռք էին բերել 2008 թվականին, իսկ 2014-ին այնտեղ անցկացրել էին իրենց հարսանիքը։ Վեճը դատարան հասավ 2022-ին, երբ Փիթը պնդեց, որ Ջոլին իր մասնաբաժինը վաճառել է առանց իր համաձայնության։ Ջոլին վիճարկում էր վաճառքի համար փոխադարձ համաձայնություն պահանջող պայմանավորվածության գոյությունը։
Հաշտության ֆինանսական պայմանները չեն հրապարակվել։ Համատեղ հայտարարությունում կողմերը նշել են ընտանիքի շահերը և հայտնել, որ այլ մեկնաբանություններ չեն տալու։ Նրանց ամուսնալուծությունը վերջնականապես ձևակերպվել էր դեռ 2024 թվականի դեկտեմբերին, սակայն գինեգործարանի հարցը շարունակում էր բաց մնալ։


















































Ամենադիտված
Դիլիջանի ոլորանները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար