Գյուլերն ու Հեգսեթը կքննարկեն Ս-400-ի հարցը G20-ի գագաթնաժողովից առաջ
Աշխարհ
Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը նոյեմբերի 30-ին ԱՄՆ-ում կհանդիպի իր ամերիկացի գործընկեր Փիթ Հեգսեթի հետ։ Հանդիպման գլխավոր թեման կլինի ռուսական արտադրության Ս-400 զենիթահրթիռային համակարգերի շուրջ Անկարայի և Վաշինգտոնի միջև երկարատև տարաձայնության կարգավորումը։ Այս մասին հայտնել են թուրքական պաշտպանության նախարարությունից։
Բանակցությունները տեղի կունենան ԱՄՆ պաշտպանության նախարարությունում։ Դրանք նախորդելու են դեկտեմբերի կեսերին Մայամիում կայանալիք G20-ի գագաթնաժողովին, որի շրջանակում սպասվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հնարավոր հանդիպումը։ Անկարան ձգտում է մինչև երկու առաջնորդների բանակցությունները առաջընթաց գրանցել պաշտպանական ոլորտի ամենախնդրահարույց հարցում։
Թուրքիան 2019 թվականին Ռուսաստանից ստացել է Ս-400 համակարգերը, ինչից հետո ԱՄՆ-ը նրան հեռացրել է F-35 կործանիչների արտադրության և մատակարարման ծրագրից։ Վաշինգտոնը պնդում է, որ ռուսական համակարգերի առկայությունը կարող է վտանգել ամերիկյան կործանիչների գաղտնի տեխնոլոգիաները։ Անկարան, իր հերթին, ցանկանում է վերադառնալ ծրագրին և ստանալ նախկինում պատվիրած ինքնաթիռները։
Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ֆուաթ Օքթայը հայտարարել է, որ Ս-400-ների հարցով ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև բանակցություններում առաջընթաց կա։ Անկարան դիտարկում է համակարգերը շահագործումից հանելու կամ դրանց նկատմամբ վերահսկողությունը փոխելու տարբերակները։ Սակայն դեռ պարզ չէ՝ այդ քայլերը կբավարարե՞ն ամերիկյան օրենսդրության պահանջները։


















































Ամենադիտված
Դիլիջանի ոլորանները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար