Արիանա Գրանդեն՝ հոր ազգանունով․ նոր դեր Բեն Սթիլերի ու Դե Նիրոյի կողքին
Բլոգոսֆերա
Արիանա Գրանդեն «Focker-in-Law» նոր ֆիլմի տիտրերում ներկայանում է իր ամբողջական՝ «Ariana Grande-Butera» անունով։ Կատակերգությունը նրան միավորել է Բեն Սթիլերի և Ռոբերտ Դե Նիրոյի հետ՝ «Ծանոթություն ծնողների հետ» հայտնի ֆիլմաշարի հերթական մասում։
«Բուտերա»-ն երգչուհու հոր՝ Էդ Բուտերայի ազգանունն է։ Գրանդեն այդ ամբողջական անունն արդեն օգտագործել էր «Wicked»-ի տիտրերում՝ այն կապելով իր մանկության և ընտանեկան արմատների հետ։ Ուստի նոր ֆիլմում նշված տարբերակը նրա առաջին նման քայլը կամ անվան իրավական փոփոխության մասին հայտարարություն չէ։
Նոյեմբերի 25-ին էկրան բարձրացած ֆիլմում Գրանդեն մարմնավորում է Օլիվիա Ջոնսին՝ Հետաքննությունների դաշնային բյուրոյի նախկին բանակցողին և Սթիլերի հերոսի որդու ընտրյալին։ Այս անգամ Սթիլերի հերոսն ինքն է հայտնվում անհանգիստ հոր դերում՝ փորձելով ընդունել ընտանիքի նոր անդամին։


















































Ամենադիտված
Դիլիջանի ոլորանները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար