Վարշավայի կոշտ պահանջը ՆԱՏՕ-ին․ ռուսական հրթիռները պետք է խոցվեն դեռ Ուկրաինայի երկնքում
Աշխարհ
Լեհաստանը Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ երկրներին առաջարկել է քննարկել Ուկրաինայի օդային տարածքում ռուսական հրթիռների որսալու հնարավորությունը, եթե դրանք ուղղված լինեն դաշինքի անդամ պետությունների տարածքների դեմ։
Աղբյուրների համաձայն՝ Վարշավան այս հարցը բարձրացրել է Բրյուսելում կայացած դաշինքի դեսպանների հանդիպման ժամանակ։ Նախաձեռնությունը քննարկվել է Լեհաստանի տարածքում երեք ռուսական հրթիռների ընկնելուց հետո։
Որոշ երկրներ դրական են արձագանքել առաջարկին, սակայն որևէ որոշում չի ընդունվել։ Դրա իրականացումը կպահանջի նաև Կիևի համաձայնությունը և դաշինքի բոլոր անդամների միաձայն աջակցությունը։


















































Ամենադիտված
Դիլիջանի ոլորանները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար