Ուկրաինան առաջին անգամ լազերի օգնությամբ ռեակտիվ անօդաչու է խոցել
Աշխարհ
Ուկրաինան մարտական պայմաններում առաջին անգամ լազերային հակաօդային պաշտպանության համակարգի օգնությամբ խոցել է ռուսական ռեակտիվ «Գերան» տիպի հարվածային անօդաչու թռչող սարք։ Այս մասին նոյեմբերի 25-ին հայտնել է Ուկրաինայի նախագահի տեխնոլոգիական հարցերով խորհրդական Սերգեյ Բեսկրեստնովը՝ հրապարակելով նաև խոցման տեսանյութը։
Նրա փոխանցմամբ՝ գործողությունն իրականացվել է ուկրաինական Carmine Sky ընկերության մշակած «Բլիսկ» (Blysk) լազերային համակարգով։ Այն տեղակայված էր կարևոր ենթակառուցվածքային օբյեկտի պաշտպանության համար։ Բեսկրեստնովը սա ներկայացրել է որպես աշխարհում ռեակտիվ անօդաչուի՝ մարտական լազերով առաջին խոցում։
Համակարգը մշակվում է Ուկրաինայի «Մասնավոր հակաօդային պաշտպանություն» պետական ծրագրի շրջանակում՝ Brave1 պաշտպանական տեխնոլոգիաների կլաստերի աջակցությամբ։ Ծրագրում ներգրավված են մի քանի ուկրաինական ընկերություններ, որոնք աշխատում են լազերային տեխնոլոգիաների կիրառման ուղղությամբ։
Միաժամանակ Բեսկրեստնովը զգուշացրել է, որ դեռ վաղ է խոսել համակարգի զանգվածային արտադրության մասին։ Փորձարկումները շարունակվում են, իսկ լազերային կայանքներն արդեն օգտագործվում են կարևոր ենթակառուցվածքների պաշտպանության համար։ Տեխնոլոգիան բարդ և ծախսատար է, իսկ արդյունավետությունը կախված է նաև եղանակային պայմաններից։


















































Ամենադիտված
Դիլիջանի ոլորանները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար