Լեհաստանը փակում է երկինքը․ Ուկրաինայի հետ սահմանին կստեղծվի թռիչքների արգելման գոտի
Աշխարհ
Լեհաստանը նախատեսում է երկրի արևելյան սահմանին սահմանափակել օդային թռիչքները՝ ռուսական հրթիռների և անօդաչու թռչող սարքերի հնարավոր ներխուժումներին ավելի արագ արձագանքելու համար։
Պաշտպանության փոխնախարար Չեզարի Տոմչիկի խոսքով՝ սահմանափակման գոտին կարող է ընդգրկել սահմանից դեպի երկրի խորքը ձգվող մի քանի տասնյակ կիլոմետր տարածք։ Վարշավան ցանկանում է համապատասխան որոշումն ուժի մեջ մտցնել դեկտեմբերի վերջին կամ 2027 թվականի հունվարի սկզբին։
Տոմչիկը նաև հայտնել է, որ լեհ օդաչուների համար արդեն փոխվել են օդային սպառնալիքների նույնականացման ընթացակարգերը․ այժմ հնարավոր կլինի թիրախները գնահատել ռադիոտեղորոշիչ տվյալների և հետախուզական տեղեկությունների հիման վրա՝ առանց պարտադիր տեսողական նույնականացման։


















































Ամենադիտված
Դիլիջանի ոլորանները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար