Ռուսաստանը և Ուկրաինան աշխատում են ռազմագերիների փոխանակման ցուցակների կազմման ուղղությամբ. Պեսկով
Աշխարհ
Ռուսաստանի և Ուկրաինայի հատուկ ծառայությունները միջնորդների մասնակցությամբ շարունակում են կազմել ռազմագերիների փոխանակման ցուցակները։ Այս մասին նոյեմբերի 26-ին հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Նրա խոսքով՝ գործընթացին մասնակցում են նաև երկու երկրների մարդու իրավունքների պաշտպանները։ Աբու Դաբիում կայացած վերջին եռակողմ բանակցությունների ընթացքում կողմերը պայմանավորվել էին շարունակել աշխատանքը գերիների լայնածավալ փոխանակման ուղղությամբ։
Պեսկովը նշել է, որ ցուցակների կազմման աշխատանքները կարող են շուտով ավարտվել, ինչից հետո հնարավոր կլինի իրականացնել փոխանակումը։ Միաժամանակ նա չի հստակեցրել ո՛չ փոխանակման ժամկետները, ո՛չ էլ դրա մասնակիցների թիվը՝ նշելով, որ այս փուլում այլ մանրամասներ չի ցանկանում հրապարակել։
Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Կիրիլ Բուդանովն ավելի վաղ հայտնել էր, որ փոխանակումը կարող է իրականացվել մի քանի փուլով։ Քննարկվող տարբերակները ներառում են ավելի քան 1000 գերիների վերադարձ յուրաքանչյուր կողմից, սակայն վերջնական թվերը դեռ համաձայնեցված չեն։


















































Ամենադիտված
Դիլիջանի ոլորանները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար