Վաշինգտոնի նոր պատժամիջոցները․ ի՞նչ խոչընդոտների կբախվի Չինաստանի արհեստական բանականությունը
Աշխարհ
Միացյալ Նահանգների նոր սահմանափակումները կարող են դանդաղեցնել չինական տեխնոլոգիական ընկերությունների առաջընթացը արհեստական բանականության ոլորտում։ Վաշինգտոնի սահմանած կանոնները սահմանափակում են արտասահմանյան տվյալների կենտրոններում ամերիկյան առաջադեմ չիպերի միջոցով մեծածավալ հաշվողական հզորություններ օգտագործելու հնարավորությունը։
Դրանց հետևանքով չինական Z.AI ընկերության GLM-5.5 մոդելի թողարկումը կարող է հետաձգվել մինչև 2027 թվականը, իսկ Moonshot ընկերության հաջորդ խոշոր՝ Kimi K4 մոդելը կարող է հայտնվել միայն հաջորդ տարվա կեսերին։ Ընկերության մասնագետները մտավախություն ունեն, որ արտասահմանյան հաշվողական հզորություններից զրկվելու դեպքում նոր մոդելների մշակման սովորական վեցամսյա շրջափուլը կարող է երկարել մինչև մեկ տարի կամ ավելի։


















































Ամենադիտված
Դիլիջանի ոլորանները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար