Պեկինի կոշտ զգուշացումը Տոկիոյին․ ի՞նչ է կատարվում Հարավչինական ծովում
Աշխարհ
Չինաստանի պաշտպանության նախարարությունը Ճապոնիային կոչ է արել դադարեցնել Հարավչինական ծովի շուրջ վեճերին միջամտելը՝ հայտարարելով, որ Տոկիոն այդ հակամարտությունների անմիջական կողմ չէ և իրավունք չունի թելադրելու իր դիրքորոշումը։
Պեկինի արձագանքը հաջորդել է Ճապոնիայի հայտարարությանը՝ Ֆիլիպիններին ռադարներ և անօդաչու սարքեր տրամադրելու վերաբերյալ։ Դրանք նախատեսված են ափամերձ տարածքների վերահսկողությունն ուժեղացնելու համար։
Չինաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Չեն Սին մեղադրել է Տոկիոյին արտաքին սպառնալիքների պատրվակով տարածաշրջանում ռազմական ներկայությունն ընդլայնելու և լարվածությունը խորացնելու մեջ։


















































Ամենադիտված
Դիլիջանի ոլորանները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար