Վրաստանի վարչապետը հնարավոր է համարում Զուրաբաշվիլիի և Գալուզինի միջև հանդիպումների հնարավորությունը
Աշխարհ
Բելառուսի արտաքին գործերի նախարար Մաքսիմ Ռիժենկովը հայտարարել է, որ Վրաստանի և Ռուսաստանի ներկայացուցիչների հաջորդ հանդիպումները կարող են անցկացվել երկու երկրների մայրաքաղաքներում։ Նրա խոսքով՝ Մինսկում կայացած բանակցությունների ընթացքում կողմերը զգալի առաջընթաց են գրանցել փոխադարձ վստահության ամրապնդման հարցում։
Խոսքը Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հատուկ ներկայացուցիչ Գիորգի Զուրաբաշվիլիի և Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինի միջև նոյեմբերի 19-ին կայացած առաջին հանդիպման մասին է։ Բանակցությունները տեղի են ունեցել Բելառուսի մայրաքաղաքում՝ ավելի քան մեկ տասնամյակ գործող երկխոսության ձևաչափի շրջանակում։
Ռիժենկովը նշել է, որ երկու կողմերից ստացված տեղեկությունների համաձայն՝ քննարկումները եղել են բովանդակալից և երկարատև։ Նրա գնահատմամբ՝ ձեռք բերված առաջընթացը հնարավորություն է տալիս բանակցությունների հաջորդ փուլը տեղափոխել անմիջապես Մոսկվա և Թբիլիսի։
Զուրաբաշվիլին ավելի վաղ հայտարարել էր, որ վրացական կողմի համար կարևորագույն հարցերից մեկը ռուսական շուկայում վրացական գինու նկատմամբ սահմանափակումների վերացումն է։ Կողմերը քննարկել են նաև տնտեսական, առևտրային, մշակութային, մարդասիրական և տարածաշրջանային անվտանգության հարցեր։
Միաժամանակ Թբիլիսին ընդգծում է, որ Ռուսաստանի հետ երկխոսության վերականգնումը չի նշանակում դիվանագիտական հարաբերությունների վերականգնում։ Վրաստանը շարունակում է չճանաչել Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը՝ այդ տարածքները համարելով իր ինքնիշխան տարածքի մաս։


















































Ամենադիտված
Դիլիջանի ոլորանները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար