Անկարան փորձում է դուրս գալ փակուղուց․ Գյուլերը Հեգսեթի հետ կքննարկի ռուսական Ս-400-ի ճգնաժամը
Համաշխարհային Մամուլ
Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը նոյեմբերի 30-ին ԱՄՆ-ում կհանդիպի պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթի հետ։ Բանակցությունների գլխավոր թեման լինելու է Ռուսաստանի արտադրության S-400 հակաօդային պաշտպանության համակարգերի շուրջ Վաշինգտոնի և Անկարայի երկարատև տարաձայնությունը։
Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ֆուաթ Օքթայը հայտնել է, որ Միացյալ Նահանգներն և Ռուսաստանը S-400-ների հարցով բանակցություններում զգալի առաջընթաց են գրանցել։
Անկարան դիտարկում է համակարգերը չգործարկելու կամ սեփական վերահսկողությունից դուրս բերելու տարբերակները՝ հույս ունենալով վերադառնալ ամերիկյան F-35 կործանիչների ծրագրին։


















































Ամենադիտված
Դիլիջանի ոլորանները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար