Ռուսական հարվածի տակ են հայտնվել Օդեսայի մոտ գտնվող երկու օտարերկրյա նավեր
Աշխարհ
Ուկրաինայի վարչապետ Սերգեյ Կորեցկին հայտնել է, որ ռուսական ուժերը հարձակվել են Սև ծովի Օդեսայի նավահանգստի մոտ գտնվող օտարերկրյա երկու բեռնատար նավերի վրա։ Նավերը տեղափոխում էին ավելի քան 100 հազար տոննա հացահատիկ։
Կորեցկին չի հայտնել բեռի ծագման երկիրը կամ այն նավահանգիստը, որտեղ նավերը բեռնվել էին։ Ուկրաինայի իշխանությունների պնդմամբ՝ հուլիսի վերջից ռուսական հարվածների ուժեղացումից հետո Օդեսայի նավահանգիստներից հացահատիկի առաքումները գրեթե դադարել են։


















































Ամենադիտված
Դիլիջանի ոլորանները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար