Իրանը կմիանա ԱՊՀ-ին
Աշխարհ
Իրանը կարող է դառնալ Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) նոր՝ «ԱՊՀ+» ձևաչափի առաջին մասնակիցը։ Այս մասին նոյեմբերի 26-ին հայտարարել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը՝ ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում։
Նրա խոսքով՝ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հոկտեմբերի 9-ին Թուրքմենստանի Ավազա քաղաքում կայացած ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովի ընթացքում առաջին անգամ մասնակցել է կազմակերպության հանդիպմանը և հայտնել Թեհրանի հետաքրքրությունը «ԱՊՀ+» ձևաչափով համագործակցություն սկսելու հարցում։
Լեբեդևը նշել է, որ Իրանի նախաձեռնությունը հետաքրքրություն է առաջացրել ԱՊՀ մի շարք երկրներում, իսկ արձագանքները հիմնականում դրական են եղել։ Նրա փոխանցմամբ՝ այժմ քննարկվում է Իրանին այդ ձևաչափի առաջին մասնակցի կարգավիճակ տրամադրելու հարցը։
«ԱՊՀ+» ձևաչափը նախատեսված է Համագործակցության շրջանակում երրորդ երկրների հետ համագործակցությունն ընդլայնելու համար՝ առանց նրանց լիիրավ անդամակցության։ Այն հնարավորություն կտա խորացնել քաղաքական, տնտեսական, տրանսպորտային և հումանիտար կապերը։
Թեհրանի հետաքրքրությունը հատկապես կապված է տարածաշրջանային առևտրի, էներգետիկ համագործակցության և տրանսպորտային միջանցքների զարգացման հետ։ Եթե նախաձեռնությունն ընդունվի, Իրանը կդառնա ԱՊՀ նոր ձևաչափով համագործակցող առաջին երկիրը։


















































Ամենադիտված
Դիլիջանի ոլորանները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար