Զապորոժիեի ԱԷԿ-ը 28-րդ անգամ անջատվել է էլեկտրացանցից
Տնտեսություն
Զապորոժիեի ատոմակայանը պատերազմի ընթացքում 28-րդ անգամ կորցրել է արտաքին էլեկտրամատակարարումը։ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության տվյալներով՝ երկու արտաքին գծերն էլ անջատված են, և կայանն անցել է պահուստային դիզելային գեներատորների։
Վեց ռեակտոր ունեցող կայանն այժմ էլեկտրաէներգիա չի արտադրում, սակայն միջուկային վառելիքի սառեցման համար հոսանք է անհրաժեշտ։ Այդ պատճառով էլ արտաքին մատակարարման վերականգնումը հրատապ է նույնիսկ կանգնեցված ռեակտորների դեպքում։
Գործակալությունը Ռուսաստանի և Ուկրաինայի հետ քննարկում է տեղային հրադադարի պայմանները, որպեսզի մասնագետները կարողանան վերանորոգել էլեկտրագիծը։ Գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին երկու կողմերին կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները նորոգման հատվածում։


















































Ամենադիտված
Դիլիջանի ոլորանները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար