Թաիլանդի նավթապահեստարաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել
Աշխարհ
Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկի արևելյան հատվածում գտնվող «Bangchak» նավթավերամշակման գործարանում և նավթապահեստարանում նոյեմբերի 26-ին հզոր պայթյուն է տեղի ունեցել, որին հաջորդել է խոշոր հրդեհ։ Միջադեպի հետևանքով առնվազն 9 մարդ վիրավորվել է, նրանցից 3-ի վիճակը գնահատվում է ծանր։ Հրդեհը բռնկվել է տեղական ժամանակով ժամը 15։00-ի սահմաններում։
Պայթյունից հետո տարածքում բարձրացել է սև ծխի հսկայական ամպ։ Իշխանությունները տարհանման կոչ են արել հարակից բնակավայրերի բնակիչներին և հորդորել հեռու մնալ դեպքի վայրից։ Փրկարարական և հրշեջ ստորաբաժանումները ժամանել են տարածք, իսկ կրակը հաջողվել է մարել մեկ ժամից էլ պակաս ժամանակում։
«Bangchak» ընկերությունը հայտնել է, որ անվտանգության նկատառումներից ելնելով՝ դադարեցրել է գործարանի բոլոր արտադրական ստորաբաժանումների աշխատանքը։ Պայթյունի պատճառը դեռ պարզվում է։ Էներգետիկայի նախարար Ականատ Պրոմփանը նշել է, որ հրդեհը, նախնական տվյալներով, սկսվել է նավթավերամշակման արտադրամասում՝ նավթապահեստարանից մոտ 100 մետր հեռավորության վրա։
Իշխանությունները սկսել են նաև ուսումնասիրել օդի և ջրի հնարավոր աղտոտվածությունը։ Նախարարի խոսքով՝ միջադեպը չպետք է էական ազդեցություն ունենա երկրի վառելիքի մատակարարման վրա, քանի որ Թաիլանդում գործում են ևս 5 նավթավերամշակման գործարաններ։


















































Ամենադիտված
Դիլիջանի ոլորանները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար