Պեսկովն արձագանքել է Ուկրաինայում հակամարտությունը չընդլայնելու վերաբերյալ Թրամփի կոչին
Աշխարհ
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի համատեղ հայտարարությունը, որով նրանք Ռուսաստանին կոչ են արել խուսափել Ուկրաինայում հակամարտության ընդլայնման հանգեցնող գործողություններից։
Պեսկովի խոսքով՝ Մոսկվան նույնպես չի ցանկանում հակամարտության աշխարհագրության ընդլայնում, սակայն Վաշինգտոնի հայտարարության մեջ, ըստ նրա, պետք է նկատի ունենալ առաջին հերթին Կիևի գործողությունները։ Նա պնդել է, որ Ուկրաինան փորձում է ռազմական գործողությունների աշխարհագրությունն ընդլայնել՝ հարվածներ հասցնելով Միջերկրական և Բալթիկ ծովերում։
Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ այդ գործողությունները մտահոգություն են առաջացնում ոչ միայն ափամերձ պետությունների, այլև ամբողջ Հյուսիսատլանտյան դաշինքի շրջանում։ Պեսկովը դրանք որակել է որպես պոտենցիալ վտանգավոր՝ ընդգծելով, որ նման զարգացումներ ոչ ոք չի ցանկանում։
Թրամփն ու Ռյուտեն համատեղ հայտարարությամբ հանդես էին եկել նոյեմբերի 25-ին Ֆլորիդայում կայացած հանդիպումից հետո։ Նրանք ընդգծել էին նաև Ուկրաինայում խաղաղ կարգավորման հնարավորինս արագ հասնելու անհրաժեշտությունը։
Միաժամանակ Ռուսաստանը մեղադրում է Կիևին ռուսական նավերի դեմ Միջերկրական և Բալթիկ ծովերում իրականացված գործողությունների համար։ Ուկրաինական կողմը դրանք դիտարկում է Ռուսաստանի ռազմական և լոգիստիկ հնարավորություններին ուղղված գործողությունների համատեքստում։


















































Ամենադիտված
Դիլիջանի ոլորանները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար