Քուվեյթում երկու իտալացի է զոհվել․ Թեհրանն առաջարկում է համատեղ քննություն
Աշխարհ
Քուվեյթում անօդաչուների հարձակման հետևանքով զոհվել է իտալական Rheinmetall Italia ընկերության երկու մասնագետ։ Իտալիայի արտգործնախարար Անտոնիո Տայանին Սենատում հայտնել է, որ նրանք աշխատում էին հակաօդային պաշտպանության դիտարկման կայանում։ Քուվեյթի տվյալներով՝ վիրավորվել են նաև Քուվեյթի և Պակիստանի մեկական քաղաքացիներ։
Քուվեյթն ու Իտալիան հարձակման համար մեղադրել են Իրանին։ Թեհրանը հերքել է իր մասնակցությունը։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին քուվեյթցի գործընկերոջ հետ հեռախոսազրույցում առաջարկել է համատեղ պարզել, թե որտեղից են արձակվել անօդաչուները և ով է պատասխանատու։
Արաղչին առանձին խոսել է նաև Տայանիի հետ, ցավակցություն հայտնել զոհվածների ընտանիքներին և հայտնել, որ Թեհրանը պատրաստ է քննության ընթացքում համագործակցել երկու երկրների հետ։ Հեռախոսազրույցից հետո քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին կողմերը դեռ չէին հայտարարել։


















































Ամենադիտված
Դիլիջանի ոլորանները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար