Մեծ Բրիտանիան 100 հազար նախկին զինծառայողի պատրաստում է հնարավոր զորակոչին
Աշխարհ
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը շուրջ 100 հազար նախկին զինծառայողի նամակ է ուղարկել՝ հնարավոր պատերազմի դեպքում նրանց վերադարձի պատրաստվածությունը ճշտելու համար։
Պաշտպանության նախարար Ուես Սթրիթինգը հայտնել է, որ նպատակը պահեստազորի անդամների կապի տվյալներն ու զինվորական ծառայությունից հետո ձեռք բերած հմտությունները թարմացնելն է։ Խոսքը «Ռազմավարական պահեստազորի» մասին է, որի անդամները բացառիկ հանգամանքներում կարող են կրկին ծառայության կանչվել։
Սթրիթինգը շեշտել է, որ այս քայլը չի նշանակում՝ պատերազմը մոտ է կամ զորահավաք է սկսվում։ Նրա խոսքով՝ սա անհրաժեշտ նախազգուշական միջոց է՝ Եվրոպայում և դաշնակիցների շրջանում անվտանգության սպառնալիքների աճի պայմաններում։ Նամակները նաև առաջարկում են ցանկության դեպքում մասնակցել ռազմական վարժանքների, այդ թվում՝ Հյուսիսատլանտյան դաշինքի զորավարժություններին։


















































Ամենադիտված
Դիլիջանի ոլորանները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար