Ուկրաինան առաջին անգամ լազերի օգնությամբ ռեակտիվ անօդաչու է խոցել
Աշխարհ
Ուկրաինան առաջին անգամ մարտական պայմաններում լազերային հակաօդային պաշտպանության համակարգով խոցել է ռուսական ռեակտիվ «Գերան» անօդաչու թռչող սարք։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահի պաշտպանական տեխնոլոգիաների հարցերով խորհրդական Սերգեյ Բեսկրեստնովը։ Նրա խոսքով՝ խոցումն իրականացվել է «Բլիսկ» համակարգով, որը մշակել է ուկրաինական Carmine Sky ընկերությունը։ Լազերային համակարգը տեղակայված է եղել կարևոր ենթակառուցվածքային օբյեկտի պաշտպանության համար։
Արտադրողի տվյալներով՝ այն ունի 4 կիլովատ հզորություն և կարող է խոցել օդային թիրախները մինչև մեկ կիլոմետր հեռավորության վրա։ Բեսկրեստնովը նշել է, որ տեխնոլոգիան դեռ փորձարկման փուլում է, և զանգվածային արտադրության մասին խոսելը վաղաժամ է։


















































Ամենադիտված
Դիլիջանի ոլորանները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար