Թրամփը պատրաստ է ընդունել Պուտինին Մայամիում․ Մոսկվան դեռ որոշում չունի
Համաշխարհային Մամուլ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կցանկանար Վլադիմիր Պուտինին տեսնել դեկտեմբերի 14–15-ին Մայամիում կայանալիք «Մեծ քսանյակի» գագաթնաժողովին։ Ֆլորիդայում լրագրողների հետ զրույցում նա միաժամանակ կասկած է հայտնել, թե Ռուսաստանի նախագահը կցանկանա մեկնել ԱՄՆ։
Երկու նախագահներն այդ հնարավորությունը քննարկել են անցած շաբաթ Չինաստանում կայացած հանդիպման ժամանակ։ Պուտինն այնուհետև ասել էր, որ որոշում կայացնելիս հաշվի է առնելու նաև իրավիճակը Ռուսաստանում։
Ռուսաստանը 2022 թվականից ի վեր պատվիրակություններ է ուղարկել «Մեծ քսանյակի» գագաթնաժողովներին, իսկ Պուտինն անձամբ վերջին անգամ մասնակցել է 2019-ին։ Կրեմլի վերջին պարզաբանմամբ՝ Մայամի նրա մեկնելու հարցը դեռ բաց է։


















































Ամենադիտված
Դիլիջանի ոլորանները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար