Ներսեսյանը հետ մղեց 11-մետրանոցը, բայց «Արարատ-Արմենիան» պարտվեց Զալցբուրգում
Սպորտ
«Արարատ-Արմենիան» Եվրոպա լիգայի հինգերորդ տուրում հյուրընկալվելիս 0։2 հաշվով պարտվեց «Զալցբուրգին»։ Առաջին խաղակեսում դարպասապահ Արման Ներսեսյանը երկու անգամ փրկեց երևանյան թիմին, իսկ ընդմիջումից առաջ տանտերերի հարվածից հետո գնդակը դիպավ ուղղահայաց դարպասաձողին։
Խաղի ելքը վճռեց լեհ կիսապաշտպան Բարտոշ Մազուրեկը։ Ընդմիջումից անմիջապես հետո նա տուգանային հրապարակի կենտրոնում ազատ մնաց ու բացեց հաշիվը, իսկ 51-րդ րոպեին հեռվից հարվածեց։ Գնդակը շեղվեց պաշտպանից և երկրորդ անգամ հայտնվեց Ներսեսյանի դարպասում։
Ավելացված ժամանակում «Զալցբուրգը» հաշիվը խոշորացնելու հնարավորություն ստացավ։ Կարիմ Կոնատեն մոտեցավ 11-մետրանոց նշակետին, բայց Ներսեսյանը հետ մղեց նրա հարվածը։ Հաղթանակից հետո ավստրիական թիմը հինգ տուրում ունի յոթ միավոր։


















































Ամենադիտված
Դիլիջանի ոլորանները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար