Ծաղկաձորում մրցում են 11 երկրի խուլ ըմբիշներ․ Հայաստանից՝ ավելի քան 20 մարզիկ
Սպորտ
Ծաղկաձորում մեկնարկել են խուլերի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունները։ Հայաստանն ավելի քան 20 ըմբիշ է ներկայացրել։ Բացման օրը հրապարակված տվյալներով՝ մրցաշարերին մասնակցելու համար 11 երկրից ժամանել է շուրջ 300 մարդ՝ մարզիկներ, մարզիչներ և պատվիրակությունների անդամներ։
Այս առաջնությունը եվրոպական ըմբշամարտի համար նոր էջ է բացում․ Ծաղկաձորում առաջին անգամ կորոշվեն խուլ ըմբշամարտուհիների Եվրոպայի չեմպիոնները։ Նույն մրցահարթակում անցկացվում են նաև մեծահասակների ութերորդ և պատանիների ու երիտասարդների հինգերորդ եվրոպական առաջնությունները։
Նոյեմբերի 27-ին գորգ են դուրս գալիս հունահռոմեական ոճի մեծահասակ ըմբիշները։ Նրանց կիսաեզրափակիչներն ու եզրափակիչները նախատեսված են նոյեմբերի 28-ին։ Այնուհետև պայքարը կշարունակեն ազատ ոճի ըմբիշները․ վերջին եզրափակիչները կկայանան դեկտեմբերի 1-ին։


















































Ամենադիտված
Դիլիջանի ոլորանները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար