Պաբլո Էռնանդես դե Կոսը՝ Քրիստին Լագարդի իրավահաջորդի թեկնածու
Աշխարհ
Եվրոպական խորհուրդը Պաբլո Էռնանդես դե Կոսին առաջադրել է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում։ Թեկնածությունը հաստատելու դեպքում իսպանացի տնտեսագետը կփոխարինի Քրիստին Լագարդին, որը նախատեսում է պաշտոնը թողնել 2027 թվականի փետրվարի 7-ին։
Դե Կոսն արդեն մասնակցել է եվրոգոտու տոկոսադրույքների վերաբերյալ որոշումների կայացմանը։ 2018–2024 թվականներին նա ղեկավարել է Իսպանիայի կենտրոնական բանկը և այդ պաշտոնի բերումով եղել Եվրոպական կենտրոնական բանկի կառավարման խորհրդի անդամ։ Նա նաև նախագահել է Բանկային վերահսկողության Բազելյան կոմիտեն։
Մինչև վերջնական նշանակումը Եվրոպական խորհուրդը պետք է խորհրդակցի Եվրոպական խորհրդարանի և բանկի կառավարման խորհրդի հետ։ Հաջորդ նախագահը պաշտոնը կստանձնի ութ տարով՝ առանց երկրորդ ժամկետով նշանակվելու հնարավորության։


















































Ամենադիտված
Դիլիջանի ոլորանները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար