Զելենսկին զգուշացրել է ռուսական նոր զանգվածային հարվածի վտանգի մասին
Աշխարհ
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին նոյեմբերի 26-ի երեկոյան տեսաուղերձում հայտարարել է, որ Կիևը տեղեկություն ունի ռուսական նոր զանգվածային հարվածի նախապատրաստման մասին։ Նա բնակիչներին հորդորել է առաջիկա օրերին ուշադիր հետևել հրթիռային վտանգի ազդանշաններին։
Նույն օրը Զելենսկին պաշտպանության և արտաքին գործերի գերատեսչությունների ներկայացուցիչների հետ քննարկել է գործընկերներից լրացուցիչ օգնություն ստանալու հարցը։ Նրա խոսքով՝ առաջնահերթություններից մեկը ենթակառուցվածքները տարբեր տեսակի անօդաչուներից պաշտպանելն է։
Զելենսկին հատկապես ծանր է գնահատել իրավիճակը Դնիպրոյում և Պավլոհրադում, որտեղ վերանորոգման խմբերն աշխատում են էլեկտրաէներգիայի և ջերմության մատակարարումը վերականգնելու համար։ Սա նույն շաբաթվա ընթացքում նոր խոշոր հարձակման վտանգի մասին նրա երկրորդ հրապարակային նախազգուշացումն էր։


















































Ամենադիտված
Դիլիջանի ոլորանները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար