Եվրամիության առաջնորդները չեն կարողացել համաձայնության գալ յոթնամյա բյուջեի շուրջ
Աշխարհ
Բրյուսելում ավարտվել է Եվրամիության արտահերթ գագաթնաժողովը, որի ընթացքում անդամ երկրների ղեկավարները չեն կարողացել համաձայնության գալ 2028-2034 թվականների բազմամյա բյուջեի շուրջ։ Ավելի քան 12 ժամ տևած բանակցություններն ավարտվել են առանց փոխզիջման։ Քննարկումները կշարունակվեն առաջիկա գագաթնաժողովներում։
Հիմնական տարաձայնությունները վերաբերում են բյուջեի ընդհանուր ծավալին և միջոցների բաշխմանը։ Գերմանիայի, Նիդեռլանդների, Շվեդիայի և մի շարք այլ երկրների գլխավորած խումբը պահանջում է կրճատել ծախսերը և միջոցներն ավելի շատ ուղղել պաշտպանությանը, անվտանգությանը և մրցունակությանը։ Մյուս կողմից՝ Ֆրանսիան, Իտալիան և ևս 15 պետություններ պնդում են պահպանել գյուղատնտեսության և տարածաշրջանային զարգացման ֆինանսավորումը։
Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի առաջարկած փոխզիջումային տարբերակը նախատեսում է շուրջ 1,78 տրիլիոն եվրոյի բյուջե՝ յոթ տարվա համար։ Այնուամենայնիվ, նույնիսկ այդ առաջարկը չի կարողացել բավարարել անդամ բոլոր երկրների պահանջները։ Բյուջեի ընդունման համար անհրաժեշտ է 27 պետությունների միաձայն համաձայնությունը։
Բանակցությունների ընթացքում տարաձայնություններ են առաջացել նաև Ուկրաինային 2027 թվականին տրամադրվելիք ֆինանսական աջակցության շուրջ։ Քննարկվել է շուրջ 45 միլիարդ եվրոյի վարկի տրամադրման հարցը, սակայն այդ ուղղությամբ ևս վերջնական համաձայնություն չի ձեռք բերվել։
as it happened+1
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հորդորել է մինչև տարեվերջ համաձայնության հասնել՝ զգուշացնելով, որ 2027 թվականին մի շարք երկրներում նախատեսված ընտրությունները կարող են ավելի բարդացնել բանակցությունները։ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցն էլ հայտարարել է, որ բյուջեի ծախսերը պետք է ավելի կրճատվեն։


















































Ամենադիտված
Դիլիջանի ոլորանները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար