Դևիսի գավաթ․ բրիտանացիները կիսաեզրափակիչ հասան յոթ տարվա դադարից հետո
Սպորտ
Բոլոնիայում Մեծ Բրիտանիայի թենիսի հավաքականը 2։1 հաշվով հաղթեց Գերմանիային և 2019 թվականից ի վեր առաջին անգամ դուրս եկավ Դևիսի գավաթի կիսաեզրափակիչ։ Ուղեգրի ճակատագիրը վճռվեց զուգախաղում, երբ աշխարհի առաջին ռակետ Ալեքսանդր Զվերևն արդեն հավասարեցրել էր թիմային դիմակայության հաշիվը։
Բրիտանացիներին առաջին միավորը բերեց Քեմերոն Նորին՝ Յան-Լենարդ Շտրուֆին հաղթելով 6։3, 3։6, 6։2 հաշվով։ Հաջորդ մրցախաղում Զվերևը երկու սեթում առավելության հասավ Արթուր Ֆերիի նկատմամբ՝ 6։3, 6։2։
Վճռորոշ խաղում Հենրի Փաթենն ու Նիլ Սկուպսկին առաջին սեթը վերցրին 6։2 հաշվով, իսկ երկրորդում գերմանական զույգին հաղթեցին թայ-բրեյքում։ Նոյեմբերի 28-ին բրիտանացիները եզրափակչի ուղեգիրը կվիճարկեն Իսպանիայի հետ, որն առանց Կառլոս Ալկարասին խաղադաշտ դուրս բերելու 2։0 հաշվով հաղթեց Ավստրիային։


















































Ամենադիտված
Դիլիջանի ոլորանները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար