Թուրքիան վավերացրել է Սաուդյան Արաբիայի և Պակիստանի հետ պաշտպանության պայմանագիրը
Քաղաքական
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաստատել է Մեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության պայմանագիրը։ Նոյեմբերի 27-ին պաշտոնական տեղեկագրում հրապարակված որոշմամբ ավարտվել է փաստաթղթի վավերացումը Թուրքիայում։ Խորհրդարանը դրան հավանություն էր տվել նոյեմբերի 5-ին։
Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Պակիստանը պայմանագիրը ստորագրել էին օգոստոսին։ Փաստաթղթի առանցքային դրույթով՝ երեք երկրներից որևէ մեկի դեմ հարձակումը համարվում է հարձակում բոլորի դեմ։ Անկարայի որոշումը հրապարակվել է Սաուդյան Արաբիայի դեմ Եմենի հութիների հարձակումների ֆոնին։
Թե ինչպես է գործելու փոխօգնության մեխանիզմը, երեք երկրների ներկայացուցիչները քննարկելու են Իսլամաբադում։ Պակիստանի պաշտպանության նախարար Խավաջա Ասիֆի խոսքով՝ օրակարգում են հութիների հարձակումները և պայմանագրի գործնական կիրառումը, որի մանրամասները դեռ համաձայնեցվում են։


















































Ամենադիտված
Դիլիջանի ոլորանները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար