«Մենք լիովին անպաշտպան ենք մնացել կատաղած Ռուսաստանի առջև». Սաակաշվիլի
Աշխարհ
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ երկիրը հայտնվել է Ռուսաստանի առջև խոցելի վիճակում՝ զրկվելով ԱՄՆ-ի և Եվրոպայի աջակցությունից։ Այս մասին նա գրել է սոցիալական ցանցերում՝ քննադատելով Վրաստանի գործող իշխանությունների արտաքին քաղաքականությունը։
Սաակաշվիլիի խոսքով՝ «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի վարած քաղաքականությունը երկիրը կանգնեցրել է վտանգավոր իրավիճակի առաջ։ Նախկին նախագահը կարծում է, որ Թբիլիսիի և Վաշինգտոնի հարաբերությունների վատթարացումը սահմանափակում է Վրաստանի արտաքին քաղաքական հնարավորությունները։
Նա արձագանքել է Վրաստանի արտգործնախարարի հայտարարությանը, ըստ որի՝ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների բարելավման հեռանկարներ առայժմ չեն երևում, քանի որ Վաշինգտոնի ներկայացրած պահանջները դուրս են Թբիլիսիի հնարավորությունների սահմաններից։
Սաակաշվիլին նաև անդրադարձել է Ռուսաստանի հետ բանակցությունների ձախողման մասին վրացի պաշտոնյաների հայտարարություններին։ Նրա գնահատմամբ՝ իշխող կուսակցության ներկայացուցիչների հակասական հայտարարությունները վկայում են իշխանության ներսում առաջացած խառնաշփոթի մասին։
Նախկին նախագահը, որն այժմ ազատազրկման մեջ է, կոչ է արել կանգնեցնել Իվանիշվիլիին՝ հայտարարելով. «Բիձինա Իվանիշվիլին ամեն ինչ ոչնչացրել է, և մենք պետք է կանգնեցնենք նրան»։


















































Ամենադիտված
Դիլիջանի ոլորանները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար