Լեկլերն ընդունել է Լաս Վեգասում Հեմիլթոնի հետ բախման պատասխանատվությունը
Սպորտ
Քաթարի Գրան պրիից առաջ «Ֆերարիի» ավտոարշավորդ Շառլ Լեկլերը հայտարարել է, որ պատասխանատվություն է կրում Լաս Վեգասում թիմակից Լյուիս Հեմիլթոնի մեքենային բախվելու համար։ Միջադեպը տեղի էր ունեցել շրջանցման փորձի ժամանակ։ Լեկլերը տասը վայրկյան տուգանք էր ստացել և վերջնական դասակարգման մեջ նահանջել տասներորդ տեղ։
Լեկլերի խոսքով՝ ինքը և Հեմիլթոնն արդեն խոսել են կատարվածի մասին։ Այս մրցաշրջանում նրանք խնդիրներ էին ունեցել նաև Իտալիայի ու Մեքսիկայի մրցուղիներում։ Լեկլերն ասել է, որ իրեն հատկապես ցավեցնում է, երբ այդ սխալների պատճառով կասկածի տակ են դնում իր նվիրվածությունը «Ֆերարիին»։
Հեմիլթոնը հայտնել է, որ թիմակիցները շարունակում են ազատ մրցել միմյանց դեմ։ Մնացած երկու փուլերում նրա առաջնահերթությունը «Ֆերարիի» երկրորդ տեղն ամրապնդելն է կոնստրուկտորների առաջնությունում։ Քաթարի փուլից առաջ իտալական թիմը «Ռեդ Բուլին» գերազանցում է 77 միավորով։


















































Ամենադիտված
Դիլիջանի ոլորանները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար