Հունական լեռան գագաթին հայտնաբերվել է 2900-ամյա սրբավայր. այնտեղ կարող էին պաշտել Արտեմիսին
Գիտություն և Մշակույթ
Հունաստանի Եվբեա կղզու Օլիմպոս լեռան գագաթին հնագետները հայտնաբերել են շուրջ 2900 տարվա պատմություն ունեցող հնագույն սրբավայր։ Այն գտնվել է Էլաթիաս գագաթի մոտ, որտեղ 2025 թվականին իրականացված նախնական ուսումնասիրություններից հետո 2026-ին սկսվել են պեղումները։
Հայտնաբերված գտածոների թվում են մեծ քանակությամբ խեցեղենի բեկորներ, ոչխարների և այծերի ոսկորներ, որոնց մի մասը կրում է այրման հետքեր։ Հնագետների կարծիքով՝ այդ տարածքում կարող էին անցկացվել զոհաբերության արարողություններ և ծիսական խնջույքներ։ Սրբավայրը, հավանաբար, օգտագործվել է մ.թ.ա. 9-րդ դարից մինչև մ.թ. 1–2-րդ դարերը։
Հետազոտողները չեն հայտնաբերել տաճարի կամ զոհասեղանի մնացորդներ, ուստի դեռ հստակ չէ, թե որ աստվածությանն է նվիրված եղել վայրը։ Սակայն մոտակա Էրետրիա քաղաքից հայտնի «Արտեմիս Օլիմպիա» հիշատակումը գիտնականներին հիմք է տալիս ենթադրելու, որ այստեղ կարող էին պաշտել որսի և վայրի բնության աստվածուհի Արտեմիսին։


















































Ամենադիտված
Դիլիջանի ոլորանները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար