Ռուսաստանն ու Ուկրաինան նոր հրադադարի շուրջ բանակցություններ են վարում՝ Զապորոժիեի ատոմակայանի պատճառով
Աշխարհ
Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը Ռուսաստանի և Ուկրաինայի հետ բանակցություններ է վարում Զապորոժիեի ատոմային էլեկտրակայանի շրջակայքում տեղային հրադադար հաստատելու նպատակով։
Կայանը կրկին զրկվել է արտաքին էլեկտրամատակարարումից և ստիպված է օգտագործել դիզելային գեներատորներ՝ միջուկային վառելիքի հովացման համակարգերի աշխատանքն ապահովելու համար։
Գործակալության տվյալներով՝ պատերազմի սկզբից ի վեր արտաքին էլեկտրամատակարարման ամբողջական անջատման 28-րդ դեպքն է արձանագրվել։ Գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին կողմերին կոչ է արել դադարեցնել կայանի մերձակայքում ռազմական գործողությունները և պայմաններ ստեղծել վնասված էլեկտրահաղորդման գծերի վերականգնման համար։


















































Ամենադիտված
Դիլիջանի ոլորանները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար