Արհեստական բանականությունը մտնում է սպիտակուցների նախագծման ոլորտ. գիտնականներն արձանագրել են նոր առաջընթաց
Գիտություն և Մշակույթ
Արհեստական բանականության ընդհանուր նշանակության մոդելներն արդեն կարողանում են կատարել այնպիսի բարդ կենսաբանական առաջադրանքներ, որոնք մինչև վերջերս հիմնականում հասանելի էին մասնագիտացված համակարգերին։ «Nature»-ի հրապարակման համաձայն՝ OpenAI-ի և Anthropic-ի մոդելներն առաջընթաց են գրանցել սպիտակուցների կառուցվածքների կանխատեսման և նոր սպիտակուցների նախագծման գործում։
OpenAI-ի հետազոտողները GPT-6.2 մոդելով նախագծել են հինգ տարբեր կենսաբանական թիրախների հետ կապվելու համար նախատեսված սպիտակուցային կառուցվածքներ։ Լաբորատոր ստուգումների ընթացքում նախագծված տարբերակների մոտ 11 տոկոսը կարողացել է կապվել նախատեսված թիրախների հետ։ Մյուս փորձերում մոդելներն օգնել են նաև սպիտակուցների հաջորդականությունների և հակամարմինների վերանախագծման հարցերում։
Սակայն գիտնականները զգուշացնում են, որ սա դեռ չի նշանակում՝ արհեստական բանականությունն ամբողջությամբ փոխարինել է «AlphaFold»-ի նման մասնագիտացված համակարգերին։ Որոշ առաջադրանքներում նոր մոդելները դեռ զիջում են մասնագիտացված գործիքներին, իսկ հետազոտողները շարունակում են ուսումնասիրել՝ արդյոք դրանք իսկապես հասկանում են կենսաբանական օրինաչափությունները, թե պարզապես վերարտադրում են ուսուցման ընթացքում ստացած տվյալները։


















































Ամենադիտված
Դիլիջանի ոլորանները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար