Պեկինը սպառնում է պատասխան քայլերով․ Վաշինգտոնը նոր մաքսատուրքեր է նախապատրաստում
Աշխարհ
Չինաստանի իշխանությունները դեմ են արտահայտվել Միացյալ Նահանգների՝ նոր մաքսատուրքեր սահմանելու նախաձեռնությանը՝ հայտարարելով, որ անհրաժեշտության դեպքում միջոցներ կձեռնարկեն սեփական տնտեսական շահերը պաշտպանելու համար։
Չինաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Գո Ցզյակունը Վաշինգտոնին մեղադրել է արդյունաբերական գերարտադրության հարցը քաղաքական նպատակներով օգտագործելու մեջ։ Ամերիկյան վարչակազմի առաջարկը վերաբերում է 14 առևտրային գործընկերների, այդ թվում՝ Չինաստանին, Ճապոնիային և Եվրոպական միությանը։
Չինական ապրանքների մեծ մասի համար առաջարկվող մաքսատուրքերը կարող են հասնել 20 տոկոսի, իսկ երկկողմ առևտրային պայմանավորվածությունների չերկարաձգման դեպքում՝ մինչև 40 տոկոսի։


















































Ամենադիտված
Դիլիջանի ոլորանները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար