Ինդոնեզիայի հանքը՝ ջրի տակ․ 16 զոհ, 10 անհետ կորած
Արտակարգ Պատահար
Ինդոնեզիայի Արևմտյան Ճավայի Բոգոր շրջանում հեղեղված ապօրինի ոսկու հանքում հայտնաբերված զոհերի թիվը հասել է 16-ի։ Նոյեմբերի 26-ի փրկարարական աշխատանքների վերաբերյալ հրապարակված տվյալներով՝ ևս 10 հանքափոր համարվում է անհետ կորած։
Հանքը հեղեղվել է նոյեմբերի 23-ին, երբ ուժգին անձրևներից վարարած գետի ջուրը լցվել է մոտ 100 մետր խորությամբ հանքահորը։ Ոստիկանությունը կատարվածի մասին տեղեկացվել է մոտ 16 ժամ ուշ․ սկզբում տեղացիներն ու հանքափորները փորձել են ինքնուրույն հեռացնել ջուրը։
Որոնումներին ներգրավվել է 325 մասնագետ։ Փրկարարները պոմպերով հեռացնում են ջուրը և պարաններով իջնում երկու հարակից հանքահորեր, սակայն խավարն ու սայթաքուն նեղ անցումները դժվարացնում են աշխատանքը։ Ոստիկանությունը հայտնել է, որ ողջ մնացածներին գտնելու հավանականությունը նվազել է, բայց որոնումները շարունակվում են։


















































Ամենադիտված
Դիլիջանի ոլորանները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար